Վանաձոր օնլայն տեղեկատու հարթակ

Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է, գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում:


Զբաղեցնում է 2638 հեկտար մակերես Փամբակի և Բազումի լեռների հովտում:


Քաղաքի կարգավիճակ ստացել է 1924 թվականից, կոչվել է Ղարաքիլիսա, հետագայում վերանվանվել է Կիրովական, 1992 թվականից կոչվում է Վանաձոր:


Հեռավորությունը Երևանից ավտոմոբիլային ճանապարհով 125 կմ է, երկաթգծով` 224 կմ: Քաղաքի զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է 1353 մ: Քաղաքի միջով անցնում են Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը: Կլիման փափուկ է և մեղմ:


Տրանսպորտային հանգույց է, այստեղով են անցնում Երևան–Թբիլիսի երկաթգիծը, ինչպես նաև կարևորագույն միջպետական ավտոճանապարհներ:
Մշտական բնակչությունը՝ 81400:
Խորհրդային տարիներին եղել է հզոր արդյունաբերական, միաժամանակ առողջարանային և զբոսաշրջային քաղաք:

 

Vanadzor.online դոմեյնային անունը/հասցեն վաճառվում է սեփականատիրոջ կողմից։

 

Դոմեյնը գնելու համար կապվեք այստեղ »

 

Վանաձորը գեղեցիկ առողջարանային քաղաք է՝ շրջապատված սարերով և անտառներով։ Խորհրդային տարիներին Վանաձորը հայտնի հանգստավայր էր: Այստեղ կային լեռնադահուկային ուղիներ, ճոպանուղի, ամառային ճամբարներ և առողջարաններ։ Դժբախտաբար, Վանաձորը, Գյումրու և Սպիտակի հետ միասին, մեծ վնասներ կրեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այնուամենայնիվ, քաղաքը վերակառուցվել է և նոր շունչ է առել: 

 

Վանաձորը Լոռու մարզի կրթամշակութային կենտրոնն է: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տունը Հայաստանի ամենամեծ մշակութային կենտրոններից է։ Քաղաքում գործում են Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, Գեղարվեստի թանգարանը, գրող Ստեփան Զորյանի տուն-թանգարանը և այլ մշակութային հաստատություններ:

 

Վանաձորը Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի նստավայրն է: Քաղաքի ամենահին եկեղեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին է (1831): Վանաձորի կենտրոնում է գտնվում և գործում ռուսական ուղղափառ եկեղեցին՝ կառուցված 1893-95թթ։ Այն ծառայում է մարզի փոքր ռուսական համայնքին: 


2005 թվականին այստեղ կառուցվել է Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր Եկեղեցին, որը գտնվում է քաղաքային այգու հարևանությամբ։